Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն, մաքսիմում տարածեք: Առավոտից ադրբեջանցի հաքերները զանգահարում են ևʹ ադրբեջանական կոդով` +994, ևʹ էստոնական` +372, ևʹ մի շարք այլ երկրների կոդերով, ուշադիր եղեք, ցանկացած միջազգային համար, որը ձեզ անծանոթ կլինի` չեք պատասխանում:
Նորից եմ կրկնում` ոչ մի զանգի չեք պատասխանում: Չենք պատասխանում ֆեյք էջերին, թեկուզ և հայատառ գրեն, չենք տրամադրում ոչ մի ինֆորմացիա, չենք ներբեռնում ոչ մի տարօրինակ ծրագրեր, չեք մասնակցում դեռ ոչ մի քվեարկությունների»: