ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում են առատ տեղումներ. Ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Հիդրոօդերևութաբանները ներկայացրել են եղանակային կանխատեսումներ առաջիկա մի քանի օրվա վերաբերյալ։ ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, դեկտեմբերի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Հաղորդագրության համաձայն`քամին կլինի հյուսիսարևմտյան`2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում այսօր, դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика