Չեմ կարողանում բացատրել երեխաներիս, որ ուզում եմ ինձ համար ապրել․ Իրենց զավակներին խնամելը իմ պարտականությունը չէ․․․

Ես 55 տարեկան եմ: Ունեմ 3 մեծահասակ երեխա: Ավագ որդիս ավարտել է համալսարանը, աշխատանք գտել և միանգամից ամուսնացել: Ըստ իս՝ մի քիչ վաղ էր, բայց դա իր գործն է: Մի տարի անց ես տատիկ դարձա: եվ ի՞նչ եք մտածում: Որդիս գալիս է ինձ մոտ ամեն շաբաթ և ասում.

-Մայրիկ, երեխան թող քեզ հետ մնա հանգստյան օրերին: Մենք երիտասարդ ենք, զբոսնել և հանգստանալ ենք ուզում:

Ես իհարկե հասկանում եմ, բայց մի՞թե ես ծեր եմ և զբոսնել չեմ ուզում: Ես էլ եմ ուզում երեկոյան հանդիպել ընկերուհիներիս հետ, սուրճ խմել: Ինչի՞ համար պետք է թոռներիս պահեմ:

Անցյալ շաբաթ եկավ միջնեկ տղաս և ասաց.

-Աննան հղի է, 6 ամսից կծնվի մեր աղջիկը: Շուտով ձանձրանալու ժամանակ չես ունենա:

Ներեցեք իհարկե, բայց ո՞վ ասաց, որ ես մինչ այդ ձանձրանում էի: Ես ինձ շատ լավ եմ զգում: Ուզում եմ ինձ համար ապրել: Ինչպե՞ս հասկացնեմ երեխաներիս, որ ուզում եմ մենակ մնալ, հանգստանալ:

Առանց հոգսերի և փոքր երեխաների: Ինչու՞ են բոլորը կարծում, որ տատիկները երազում են թոռներին խնամելու մասին: Սուտ է: Բոլորն էլ ուզում են հանգիստ ապրել:Մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ այս իրավիճակում

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика