Չեմ ցանկանում շփվել մորս ու եղբորս հետ․ Այժմ իմ ամենահարազատ մարդիկ դարձել են իմ թշնամիները․․․

Պարզապես ուզում եմ խոսել և լսել ինձ չճանաճող մարդկանց կարծքիը: Բացի ծնողներիցս և եղբորիցս ոչ ոք չունեմ: Տատիկս, ում շատ էի սիրում, մահացել է մի քանի տարի առաջ: Եղբորս հետ միշտ լարված, ոչ անմիջական հարաբերություններ ենք ունեցել:

Իսկ երբ նա մեկնեց արտասհաման, ես դադարեցի նրա համար գոյություն ունենալ:Իսկ անցյալ տարի նա զանգեց և պահանջեց, որ երկրից դուրս գալու համար կարգավորեմ փաստաթղթերս:

 Ես պատրաստ չէի. օտար երկիր, այստեղ ունեմ լավ աշխատանք, որից չեմ ուզում հրաժարվել, եղբորս վրա էլ չէի կարող որևէ հարցում հույս դնել: 

Սակայն ինչպես հետո պարզվեց, եղբայրս և կինը որոշել էին կանչել ինձ, որ իրենց երեխաների համար դայակ լինեմ: Դրա մասին պատահաբար ասաց մայրս: Այնքան նեղացա:

Եթե գոնե ծնողներս լինեին կողքիս, ավելի հեշտ կլիներ ինձ համար:

Սակայն վերջին 10 տարիների ընթացքում մայրս իմ հանդեպ շատ է սառել, մշտապես բողոքում էր հորս ինձանից, նա էլ գալիս և սկանդալ էր սարքում, արդյունքում ինձ մոտ նյարդային խնդիրներ առաջացան:

Այս պահին արդեն 1 տարի ես ու ընտանիքս չենք շփվում: Ինձ համար դժվար է որբ լինել: Երբեմն մորիցս զանգեր եմ ստանում, բայց չեմ էլ ուզում լսել նրա ձայնը:Հիմա ապրում եմ կյանքիս ամենաբարդ շրջանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика