Չորս երեխաների երիտասարդ մայրը բողոքում էր, որ գլխացավեր ունի. Մի քանի օր անց նրան մահացած գտան. Այժմ բժիշկները զգուշացնում են բոլորին ուշադիր լինեն այս ախտանիշերի հանդեպ…

Ծանոթացեք, Լի Բրոդվեյն է ԱՄՆ Հյուսիային Կարոլինայից՝ չորս երեխաների մայրը։ Նա ծնվել է Գերմանիայում, որտեղ հայրը ծառայում էր օդուժում։ Երբ ընտանիքը վերադարձավ  Միացյալ Նահանգներ, Լիին ուղարկում են Արևմտյան Շառլոթի միջնակարգ դպրոց։ Այնտեղ Լին ծանոթանում է Էրիկին՝ իր կյանքի ամբողջ սիրուն։

Տարիներ անց նրանք ամուսնանում են։ Լին և Էրիկը երջանիկ համատեղ կյանք են վարում, որը տևում է մինչև այն պահը, երբ ճակատագիրը անսպասելի շրջադարձ է անում։

2017-ի ապրիլի 1-ին Լին սկսում է գանգատվել ուժեղ գլխացավից։ Նա միշտ էլ տառապում էր միգրենից, բայց այս անգամ բոլորովին ուրիշ ցավ էր նրան անհանգստացնում։ Էրիկը հնարավորինս արագ կնոջը տեղափոխում է հիվանդանոց։ Մեքենայում Լին բառի բուն իմաստով գալարվում էր ցավից։ Պարզ էր, որ նրա վիճակը շատ ծանր է։

Բայց որքա՞ն ծանր։ Հիվանդանոցում Լիին անմխիթար ախտորոշում են տալիս՝ գլխուղեղի անևրիզմ՝ արյունատար անոթների հիվանդագին լայնացում։Հակառակ Լիի տառապանքներին, բժիշկները հույս էին փայփայում, որ նրա վիճակն այնքան էլ ծայրահեղ չէ։ Ենթադրում էին, որ խնդիրը կարելի է հաղթահարել անհապաղ վիրահատությամբ։

Այդ կանխատեսումը Էրիկին սփոփեց։ Սակայն հարաբերական ապահովությանը գալիս է փոխարինելու դատարկության զգացումը․բանն այն է, որ մի քանի ժամ անց ամուսնուն հայտնեցին, որ կնոջ վիճակը սկսել է բարդանալ։

Բժիշկները չկարողացան Լիին ինչ-որ բանով օգնել։  Ապրիլի 3-ին՝ հիվանդանոց տեղափոխելուց 2 օր անց Լին վախճանվեց։ Նրա երեխաները՝ 22-ամյա Ադաիրը, 16-ամյա Ավերին, 10-ամյա Ալեքսն ու 8-ամյա Ադրիանը չեն կարողանում ուշքի գալ կատարվածից։

Երեխաների համար մոր մահը անսասելի հարված էր։ Նրանցից ոչ մեկը տանը չէր, երբ Լին հանկարծ վատացավ։ Միայն չափազանց ուշ երեխաներն իմացան մոր վիճակի ամբողջ ծանրության մասին։ Նրանց մայրը կյանքից հեռացավ 41 տարեկանում՝ չորս զավակներին ու ամուսնուն անսփոփ վշտի մեջ թողնելով:
Լին անգամ մահվանից հետո բարի գործ արեց նրա օրգանները փրկեցին մեկ տասնյակ մարդու կյանք, երբ  հարազատների համաձայնությամբ պատվաստվեցին ծանր հիվանդների։ Թերևս միայն այդ հանգամանքը որոշ չափով թեթևացրեց անմխիթար մերձավորներին։ Ավաղ, անևրիզմից ոչ ոք ապահովագրված չէ։ Հիվանդությունը բնութագրվում է արյունատար անոթի գերձգման ու բարակելու արդյունքում առաջացած վիճակից։

Գլխուղեղի արյունատար անոթը լայնանում է՝ ճնշելով իրեն պարուրող հյուսվածքը։ Սակայն չի կարելի ասել, որ գլխուղեղի անևրիզմն անպայման հանգեցնում է մահվան։
Շատ մարդիկ երկար տարիներ ապրում են անևրիզմով՝ չկասկածելով անգամ, որ իրենց գլխում վտանգավոր պրոցեսներ են ընթանում։

Վտանգը ի հայտ է գալիս, երբ անոթը խիստ ուռչում է կամ պայթում։ Եթե նկատել ես ստորև բերված ախտանշանները, հորդորում ենք անհապաղ դիմել մասնագետ բժշկի օգնությանը․ չափազանց ուժեղ ու անտանելի գլխացավ, սրտխառնոց, ջղակծկում, հոգնածություն, նվաղում կամ ուշագնացություն, լուսազգայություն, պարանոցի շարժումների կաշկանդվածություն։   Լիի հարազատներին կարելի է միայն կարեկցել։ Հուսով ենք կմտաբերեք այս պատմությունը և առավել ուշադիր և հոգատար կլինեք ձեր և ձեր մերձավորների հանդեպ։  Չէ՞ որ երբեմն անվանս թվացող ախտանշանները շշնջում են առողջական վիճակի լրջագույն սրման մասին։

bestinfo.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика