4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և վերադարձել
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերի բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարություն-յանը:
Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինութ-յուն, բարեհաջող վերադարձել:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ ա-ռաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:
Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից