Ամերիկյան Դիտրոյտ քաղաքում, որը գտնվում է Միչիգան նահանգում, 21-ամյա տղան մահացել է պահմտոցի խաղի ժամանակ։
Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ընկերախումբը պահմտոցի է խաղացել պահեստ ծառայած լքված շինության մեջ, որը վերջին անգամ օգտագործվել է 17 տարի առաջ։
Խաղի ընթացքում երիտասարդները չեն գտել իրենց ընկերոջը եւ գնացել են տներով։
Հաջորդ օրը վերադարձել են ու շարունակել որոնումները։ Ի վերջո երիտասարդի դիակը հայտնաբերել են աղբակույտի վրա, շենքի առաջին հարկում, վերելակի հորանում։
Ամենայն հավանականությամբ երիտասարդը ընկել է հորանից եւ մահացել։ Դեպքի մյուս մանրամասները ճշտվում են։