Երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, ժառանգությունը հիմնականում անցնում է ընտանիքի անդամներից որևէ մեկին, բայց ոչ այս դեպքում: Ռոնալդ Բատչերը մահացավ 2013թ. մարտին, 75 տարեկան հասակում: Նրա թողած ժառանգությունը անցնում էր 700000 $-ը, բայց նրա ընտանիքին ոչ մի ցենտ չմնաց: Ռոնալդը իր խնայողությունները ամբեղջությամբ կտակեց Դանիել Շարպ անունով մի մարդու:
Շարպը անշահախնդիր օգնել էր Բետչերին մաքրել կեռտաջրեի անցուղիները, և նրանք ընկերանում են: Նրանց ընկերությունը շարունակվում է 6 տարի: Մահից 2 ամիս առաջ Ռոնալդը փոխում է կտակը և Շարպին դարձնում իր կարողության միակ ժառանգորդը: Իհարկե Բետչերի ընտանիքը փորձեց վիճարկել ըահացածի կամքը: Շարպը իր հերթին վստահեցնում էր որ կտակի փոփոխության հետ կապ չունի:
Բետչերի իրավաբանը նույնպես հայտնեց, որ նա միայնակ մարդ էր և Շարպը նրա միակ ընկերն էր: Իրավաբանը պատմեց, որ Բետչերը սիրում էր լսել Շարպի պատմություննրը իր տղայի մասին և միանգամայն գիտակցում էր, թե ինչ է անում, երբ փոխում էր կտակը: Երևում է ընտանիքը ծեր մարդուն բավականաչափ ուշադրություն չէր դարձնում, իսկ հիմա, երբ նա չկա, զղչում են:
Այժմ բարեկամներին հետաքրքրում են միայն նրա փողերը: Բետչերների ընտանիքի իրավաբանը համոզված էր, որ տղամարդը հոգեպես առողջ էր, բայց նրա որոշումը «տարօրինակ» և «կասկածելի» է: Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ Բետչերի դին հայտնաբերվել է մահվանից 2 ամիս հետո: Դա վկայում է, որ Բետչերի ընտանիքին բացարձակ չէր հետաքրքրում նրա առողջական վիճակը, չնայաց անգամ հեռախոսային մի զանգով կարող էին տեղեկանալ իրենց պապիկի մասին: Եկեք գնահատենք և հոգ տանենք մեր հարազատների մասին, երբ դեռ մեր կողքին են: