Պատահաբար պարզեցի մորս անցյալը. Այժմ նրան իմ համար մեռած եմ համարում…

Երբեք չեմ ամաչել իմ ընտանիքից և անկեղծ չէի հասկանում նրանց, ովքեր նման կերպ էին վարվում: Հատկապես տարօրինակ էր, երբ ինչ-որ մեկը բացահայտ խոսում էր իր ընատնիքից զզվելու մասին:

Եթե նույնիսկ ձեր ընտանիքում կան խնդիրներ, համբերեք և լուծեք դրանք ձեր տան մեջ, այլ ոչ թե ուրիշների ներկայությամբ:

Բայց հիմա սկսել եմ նրանց հասկանալ: Նույնիսկ հասկանում եմ, երբ մարդիկ վիճում են անծանոթների ներկայությամբ…գիտեք, որքան անտանելի է, երբ ստիպված ես լինում ապրել մի մարդու հետ, ումից զզվում ես…

Ամեն ինչ սկսվեց այսպես: Ես ու մայրիկս միասին գնացել էինք Վրաստան՝  հանգստանալու: Այնտեղ հանդիպեցինք մորս հին ծանոթին: Նրանց իմիջիայլոց զրույցի ընթացքում զգացի, որ մայրս լարված է: Սակայն ընթացքում այդ տղամարդը թեթևակի ակնարկ արեց մորս անցյալի վերաբերյալ:

Ես չհասկացա միանգամից , թե նա ինչ էր ուզում ասել: Բայց մայրս շատ բարկացած քաշեց ձեռքիցս և մենք գնացինք:Անծանոթի ասածներն ինձ հանգիստ չէին տալիս: 3 օր տանջում էի մորս՝ նրան հարցուփորձ անելով: Ի վերջո նա խոստովանեց, որ մինչև հորս հետ ծանոթանալը…անբարոյական մասնագիտություն է ունեցել, իսկ այն տղամարդն էլ ժամանակին եղել է իր հաճախորդը…

Այս մասին չեն իմացել ոչ տատիկս ու պապիկս, ոչ էլ հայրս:

Ես հասկանում եմ, որ սխալներ գործում են բոլորը, բայց սա ինձ համար աններելի է…վաճառել սեփական մարմինը…առավել ևս, երբ խոսքը գնում է իմ մտերիմ մարդու մասին, զզվանքս էլ ավելի է մեծանում…ուղղակի հիասթափված եմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика