Սիմփսոնները մի բան գիտեն․․․
Ինչպես նշում է Porque No Se Me Ocurrio («Որովհետև դա ինձ հետ տեղի չի ունեցել») կայքը, վերջին երեք տասնամյակներին ամերիկյան «Սիմփսոնները» ամենահանրաճանաչ մուլտսերիալն է։ 28 տարվա ընթացքում ստեղծագործական խումբը նկարահանել է 29 սեզոն՝ ավելի քան 600 սերիա։ Եվ զարմանալի չէ, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ճանաչում են ընտանիքի հորը՝ Հոմերին, նրա տիկնոջը՝ Մարջին և զավակներին՝ Բարթին, Լիզային և Մեգիին՝ ասես նրանց բոլորին ընդունելով իբրև իրականում գոյություն ունեցող անձանց։
Երեք տասնամյակը բնավ չի խանգարել, որ Սիմփսոնները միշտ դարաշրջանի համար ամենահրատապ թեմաներն ու երևույթներն արծարծեն, հետևաբար այդ մուլտսերիալը սեցենարիստների շնորհիվ յուրօրինակ պատմական խրոնիկա է հիշեցնում։
Չէ՞ որ սերիալը ստեղծողները հաճախ համարձակ կանխագուշակություներ են անում, որոնք տարիներ անց իրականանում են։
Bestinfo.am-ը ստորև ներկայացնում է այդ կանխագուշակումներից մի քանիսը.
- Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը
Դեռ շատ տարիներ առաջ Դոնալդ Թրամփն իր արտառոց պահվածքով և սկանդալային արտահայտություններով հանրության խոսակցության գլխավոր թեմաներից էր։
Ավելի քան տասը տարի առաջ թողարկվեց «Սիմփսոնների» հերթական սերիան, որտեղ Բարթն ուղևորվում է ապագա։ Իսկ այդ ապագայում ԱՄՆ նախագահ էր դարձել Բարթի հարազատ քույր Լիզան, որն այդ բարձր փոխարինում է ԱՄՆ նախագահ Թրամփին։ Ընդ որում Լիզան եղբորը հայտնում է, որ Դոնալդ Թրամփը սնանկության եզրին է հասցրել Միացյալ Նահագները։
Սերիայի թողարկումից ընդամենը 16 տարի անց Սպիտակ տանը Բարաք Օբամայից հետո ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց Դոնալդ Թրամփը։ Շատերն իրենք իրենց հարց են տալիս միգուցե արժե այսուհետև ավելի ուշադի՞ր դիտել «Սիմփսոնները»։
- Սպիտակ վագրի հարձակումը Ռոյ Հորնի վրա
1993-ին թողարկված «Սիմփսոնների» հերթական սերիայում հսկայական սպիտակ վագրն անսպասելիորեն հարձակվում է իր նշանավոր վարժեցնողների վրա։
Տասը տարի անց, 2003-ի հոկտեմբերի 3-ին ներկայացման ժամանակ, 7-ամյա սպիտակ վագրը հանկարծակի կատաղի հարձակվեց 5750 համատեղ շոու անցկացրած ձեռնածու Զիգֆրիդ Ֆիշբախերի և նրա օգնական Ռոյ Հորնի վրա։
- Նեյմարի վնասվածք ստանալը 2014-ի աշխարհի առաջնությունում
Բրազիլիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Նեյմարը (Neymar da Silva Santos Júnior) հաճախ է խախտում կանոններն ու խաղի ժամանակ ընկնում գետնին։ «Սիմփսոնների» սերիաներից մեկում Էլ Դիվո կեղծանունով մտացածին ֆուտբոլիստը խաղի ժամանակ վնասվածք է ստանում ու այլև ի վիճակի չի լինում շարունակել խաղալ։
Սերիայի թողարկումից ընդամենը 4 ամիս անց Նեյմարը նույնպիսի վնասվածք է ստանում Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Ընդ որում շատերը մուլտ կերպարին շատ նմանեցրին Նեյմարին։
- Թրամփի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա
Երբեմն «Սիմփսոնների» կանխագուշակումները վախենալու չափ ճշգրիտ են լինում։ Այսպես, սերիաներից մեկում ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը փորձում է դաշինք կնքել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ։
14 տարի անց կանխագուշակությունը իրականություն դարձավ։
- Էբոլա վիրուսի համաճարակը
1997-ին «Սիմփսոնների» հերթական սերիայում Մարջը Բարթին պատմվածք է կարդում։ Գրքի կազմին մենք տեսնում ենք հետևյալ վերնագիրը․«Հետաքրքրասեր Ջորջն ու Էբոլա վիրուսը»։
Դրանից յոթ տարի անց՝ 2014-ին Աֆրիկայում բռնկվեց և բավական արագ տարածվեց այդ մղձավանջային վիրուսի համաճարակը, որի զոհ դարձան ավելի քան 28 հազար մարդ։
- Հարձակում Համաշխարհային առևտրի կենտրոնների աշտարակների վրա
Սիմփսոնների ընտանիքի անդամները տարբեր սերիաներում ճանապարհորդում են, բայց առանձնապես հիշարժան է 1997-ին Նյու Յորք կատարած առաջին այցը, որտեղ աչքի է ընկնում 9 դոլարանոց տոմսով գովազդով ամսագրի շապիկը։
9 թիվը դոլարի նշանով հանդերձ տպվել էր զույգ աշտարակների հետնապատկերին, ինչից հետագայում շատերը եզրակացրին, որ դա ոչ այլ ինչ էր, քան 911-ը․ չորս տարի անց, 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցան ԱՄՆ պատմության մեջ ամենասոսկալի ահաբեկչական գրոհները, որոնք ավելի քան երեք հազար մարդու կյանք խլեցին։
- Apple ժամացույցը
Ըստ երևույթին, «Սիմփսոնների» ֆուտուրիստական գաղափարները հանգեցրել են հեղափոխության բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ 1995-ին թողարկված մի սերիայում մենք տեսնում ենք առաջին խելացի ժամացույցները։
Իսկ 15 տարի անց դրանք իսկապես հայտնվեցին համաշխարհային շուկայում։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը