Մի օր աստվածները հավաքվեցին և որոշեցին մի հետաքրքիր զբաղմունք գտնել՝ ժամանակ անցկացնելու համար:
-Գուցե՞ ինչ-որ բան խլենք մարդկանցից:
Մյուս աստվածը պատասխանեց.
-Դե, ես գիտեմ ինչն է կարելի է վերցնել մարդկանցից: Երջանկությունը:
Բայց ահա թե որտեղ այն թաքցնենք, որպիսի երկար փնտրեն և չգտնեն:
Նրանցից մեկն առաջարկեց թողնել երջանկությունն աշխարհի ամենաբարձր սարի գագաթին, իսկ մյուս աստվածները պատասխանեցին.
-Մարդիկ շատ ուժեղ են, կարող են ամենուր բարձրանալ:
Նրանք այնտեղ շատ արագ կգտնեն:
Մի այլ առաջարկ էլ այսպես հնչեց.
-Երջանկությունը կարելի է թաքցնել ամենախորը ծովի հատակին:
Եվ նրան ասացին.
-Մարդիկ շատ հետաքրքրասեր են: Նրանց համար դժվար չի լինի այնտեղ հայտնաբերել կորցրածը:
Կային առաջարկներ, որ երջանկությունը թաքցնեն ուրիշ մոլորակում, սակայն ոչ ոք չհամաձայնեց: Եվ այդ ժամանակ ամենաիմաստուն աստվածն ասաց.
-Ես մի տեղ գիտեմ, որտեղ մարդիկ չեն կարողանա գտնել իրենց երջանկությունը: Թաքցրեք այն մարդկանց ներսում, ուր ոչ ոք չի նայում:
Մարդիկ ամբողջ կյանքն են ծախսում նրա վրա, որ ամենուր երջանկություն որոնեն, բայց երբեք իրենք իրենց ներսը չեն նայում: