Պատրաստեք կարտոֆիլի ֆրի առանց ձեթի և յուղի. Երեխաներին կարելի է ամեն օր…

Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից,և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը:

Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը, բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտեստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է:

Բայց հնարամիտ մայրիկները միշտ գտնում են ելք:

Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 5-7 հատ
  • ձու՝ 2 հատ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները:

Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը:

Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը:

Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան  թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից:

Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է:

Բարի ախորժակ…

info-arm.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика