Ընդամենը 1կգ խոզի մսից ստացվում է ախորժելի և հյութեղ ուտեստ, որը կզարդարի ձեր տոնական սեղանը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
1կգ խոզի փափկամիս
4ճ․գ․ տոմատի մածուկ
3ճ․գ․ հատիկավոր մանանեխ
1թ․գ․ աղ
2թ․գ․ պղպեղների խառնուրդ
3 պճեղ սխտոր
2ճ․գ․ ձեթ
Պատրաստման եղանակ․
Խոզի փափկամիսը լվանալ, չորացնել թղթե սրբիչով։
Տապակի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել, մեջը դնել միսը և ուժեղ կրակի վրա տապակել երկու կողմից՝ մինչ կստացվի կարմիր կեղև։
Թողնել, որ մի քիչ սառի։Առանձին ափսեի մեջ խառնել մանանեխը, տոմատի մածուկը, աղն ու պղպեղը, ձեթը։ Լավ խառնել։
Ճզմել սխտորը և ավելացնել խառնուրդին։Փայլաթիթեղի վրա դնել միսը։ Ամբողջ սոուսը հավասարաչափ քսել մսին՝ երկու կողմից։
Իսկ հետո փաթաթել փայլաթիթեղի մի քանի շերտով։Ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը և եփել 170 ջերմաստիճանի ներքո՝ 1,5-2 ժամ։
Կարող եք անմիջապես մատուցել, բայց ավելի համեղ կստացվի, եթե առանց փայլաթիթեղից հանելու մի քանի ժամ թողնեք սառնարանում։
Բարի ախորժակ։