Կորեական բաղադրատոմսով սմբուկով աղցան պատրաստելու համար պետք են
հետևյալ բաղադրիչները
երկու սմբուկ,
մեկ մեծ գազար,
բուլղարական մեկ մեծ պղպեղ,
մեկ սոխ,
համեմ ու մաղադանոս,
բուսական յուղ,
աղ,
քացախ և քունջութ (եթե ցանկանում եք)։
Պատրաստման եղանակը.
Սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել, իսկ գազարն անհրաժեշտ է կորեական քերիչով անցկացնել կամ շատ մանր, երկար և բարակ կտրատել։
Ապա պետք է սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ։
Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ և լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը և սոխը։
Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին։
Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։
Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն