Պարզվում է տղամարդիկ ևս ունենում են կրիտիկական օրեր. Ինչ պետք է իմանալ դրա մասին…

Կանանց տրամադրության տատանումներն ու հիստերիայի հաճախակի պոռթկումները բացատրվում են կրիտիկական օրերով: Իսկ ինչպե՞ս հասկանալ տղամարդու վատ տրամադրության, գոռգոռոցների ու նյարդայն վիճակի պատճառը:

Գուցե կզարմանաք, բայց հակառակ սեռը ևս ունի կրիտիկական օրեր, որ մասնագետներն անվանում են mAnstruation:Այն, որ տղամարդիկ ևս կարող են որոշակի ցիկլի ընթացքում դառնալ դյուրազգաց, բնավ էլ զարմանալի չէ և բացատրվում է նրանով, որ կանանց օրգանիզմում կան արական, իսկ տղամարդկան օրգանիզմում՝ իգական հորմոններ:

Օրինակ՝ էստրադիոլը, որ համարվում է ամենաընդգծված իգական հորմոնը, արտադրվում է նաև տղամարդու օրգանիզմում և ունի ոսկորներն ամրացնող նշանակություն: Իսկ արական էստրագեն հորմոնը առկա է կանացի օրգանիզմում: Դրա բարձր աստիճանն է հաճախ պատճառը, որ որոշ կանայք շատ ավելի լեցուն են էներգիայով, բայց և ունեն մարմնի մազածածկույթի հետ բազմաթիվ պրոբլեմներ:

Ինչ վերաբերում է տղամարդկան կրիտիկական օրերի ցիկլին, գիտնականների կարծիքներն այստեղ բաժանվում են: Ֆրանսիացի անդրոլոգ Սիլվիեն Մեմունը նշում է, որ տղամարդկանց ցիկլը տևում է 72-74 օր՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան պետք է սպերմատոզոիդի լիարժեք հասունացման համար:«Վաուեր» դեղագործական կոնցերնի սեփական հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց կրիտիկական օրերը կապված են հորմոնալ տատանումների հետ, որոնք ազդում են տրամադրության և օրգանիզմի վիճակի վրա:

Ըստ այս տեսակետի, տղամարդկանց ցիկլը տևում է 23-33 օր, որի ընթացքում նրանք դառնում են նյարդային, կարող են նեղանալ կամ անիմաստ վիրավորել, ճիշտ այնպես, ինչպես կանայք իրենց ցիկլի ժամանակ:

Մասնագետները պնդում են նաև, որ տղամարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն ունի լուսինը: Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության ու ցանկության պիկ է նկատվում լուսնի երկու փուլերի՝ լիալուսնի և նորալուսնի ընթացքում: Հիշեք և բաց չթողնեք պահը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика