Պետք է ինչ որ բան էլ մենք անենք, որպեսզի սրանց ձայնը կտրել տանք և դրա համար մի առաջարկ ունեմ

Իմ լավ ժողովուրդ, չե՞ք ասի, էս ինչու՞ են հանրապետականներն ու իրենց ծախու մանկլավիկները վերջին շրջանում մի տեսակ ակտիվացել.

Ալեքսանդր Սայադյան

Լավ, էն, որ Սահմանադրության օրը հավաքվել, խմել-հարբել քեֆ էին անում, պարում, պաչ-պռոշտի, սելֆի էին անում` հասկանալի է, տևական мандраж-ից էր, կամ ինչպես ռուսական ասացվածքում է. хорошая мина при плохой игре. Եթե ավելացնենք նաև մերը, հայկականը` իմ սև սիրտ, քո պտավոր տրուսիկ, ամեն ինչ կընկնի տեղը։

Էն աշոտյանարմենը վառվելով-էրվելով ուզում է նսեմացնել Լյուքսեմբուրգում մեր պառլամենտականների` թեկուզ փոքր, բայց հաջողությունը, այն ներկայացնելով իբր հանրապետականների պայծառ գլուխներում ծնված հանճարեղ քայլերի հետևանք։

Էն` ուղեղը թոշակի ուղարկած շարմազանովէդիկի օրն էլ օր չի լինի ու չի մթնի, եթե վարչապետի հասցեին, իր կարծիքով, մի քանի ,,քաղցր,, խոսք չասի։

Աճեմյանկարինե, եսայանմարքրիտ «քաղաքական գործիչներն» էլ, որ բախտի քմահաճույքով էին հայտնվել օրենսդիր, իսկ իրենց խորին համոզմամբ` լավ ապրելակերպ ապահովող մարմնում, ժամանակին ոչինչ չարած, այսօրվա պատգամավորներին մեղադրում են անփորձության, չիմացության, անկարողության մեջ, վարչապետին էլ կոչ են անում հրաժարական տալ, հեռանալ։

Գանք մանկլավիկ- խամաճիկ կամակատարներին։
Էն իսագուլյանգառնիկ ու հարությունյանմենուա երևույթներին մի օր սպանելու է սեփական անձի մասին ոչնչով չհիմնավորված, չափազանց մեծ կարծիք ունենալու մոլուցքը։ Սրանց ամբիցիաները, ախր ոչ մի բանով արդարացված չեն։

Մեկն էլ կա, էն, որ մի ժամանակ Արցախում զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի սևկաշեպատ բազկաթոռը, մելիքյանռուբեն է, ինչ է։

Էս «իրավագիտության գիգանտի» մտքի գոհարներին ծանոթանալով, խղճում ես այն հասարակությանը, որի իրավունքները սա պիտի պաշտպաներ։

Դե, իսկ էն ադեկվաԴ-մադեկվաԴների մասին խոսելու համար ժամանակ վատնել էլ չարժե։ Պիցցա է, ուտում են, էլի՜…

Ժողովուրդ, ճիշտ է, այս խաժամուժի մասին հիմա գրում եմ սարկազմով, հումորով ու կատակով, բայց ամեն ինչ այդքան էլ ծիծաղելի ու անլուրջ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այն, ինչ ասում ու անում են սրանք, ավելի քան լուրջ է, որովհետև իշխանությունների թավշյա գործելաոճից արդեն հիասթափվողները ավելանում են, լսելով հենց սրանց։ Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք։

Դրա համար մի առաջարկ ունեմ։ Իմ գրառումների տակ comment-ներ գրելու փոխարեն, յուրաքանչյուրդ ձեր հերթին ձե’ր գրառումներն արեք որպես ստատուսներ, որովհետև ընթերցողները, որպես կանոն, կարդում են հիմնական նյութը, բաց թողնելով մեկնաբանություններն ու արձագանքները։ Իսկ առաջարկս իրականացնելու դեպքում համացանցը կողողվի համակարծիք գրառումներով ու ցույց կտա մեր ուժը։ Գիտեմ, որ բոլորդ էլ կարող եք, յուրաքանչյուրդ ձեր մտքերով, յուրաքանչյուրդ` ձեր խոսքով։

Ընդորում առաջակս միայն այս գրառմանը չի վերաբերում։ Մեր հեղափոխությունը մեզնից բացի ոչ ոք չի պաշտպանի, մե’նք ենք տերը մեր հեղափոխության։ Ինչ եք կարծում, առաջարկս ընդունելի՞ է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика