Պխալի. Վրչացական խոհանոցի թագուհի

Պխալին վրացիների և վրացական խոհանոց նախընտրողների ամենասիրելի ուտեստներից է, այն համարվում է և՜ աղցան, և՜ խորտիկ։Այն կարող եք գտնել աշխարհի տարբեր երկրների ռեստորանների ճաշացանկում, սակայն դա չի նշանակում, որ դուք չեք կարող պխալի պատրաստել տնային պայմաններում։

Պխալին անփոխարինելի է հատկապես բուսակերների և պահքի մեջ գտնվողների համար։Պխալին
պատրաստում են մի քանի տեսակի բանջարեղեններից և դրանք լինում են տարբեր գույների, սակայն ամենահայտնիները կանաչ և կարմիր պխալիներն են:

Կանաչ պխալիի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները՝

  • Բազուկի տերև կամ սպանախ՝ 2 կապ
  • Համեմ՝ 2-3 ճյուղ
  • Սխտոր՝ 3 կտոր
  • Սոխ՝ 1 հատ
  • Աղացած ընկույզ՝ 1 բաժակ
  • Աղ, պղպեղ, խմելի սունելի և համեմի սերմ

Իսկ կարմիր պխալի պատրաստելու համար նահրաժեշտ է բազուկի տերևը կամ սպանախը փոխարինել կարմիր բազուկով։

Կանաչ պխալիի պատրաստման եղանակը՝ հարկավոր է բազուկի տերևները կամ սպանախը մի քանի րոպե խաշել, ապա ջրքամել և մի կողմ դնել մինչ մյուս բաղադրիչները կպատրաստեք։Այնուհետև նախապես մանրացված ընկույզը, համեմը, սխտորը, սոխը լցնել տարայի մեջ, տրորել, ավելացնել աղը, պղմեղը և խմելի սունելին:

Սառած սպանախն ու այս զանգվածը միասին աղալ: Ստացված զանգվածից կլորակներ պատրաստել վերևի հատվածը մի փոքր տափակացնել, իսկ մատուցելիս զարդարել նռան հատիկներով։

Կարմիր պխալի պատրաստելու համար ամեն ինչ անում եք նույն եղանակով, պարզապես հարկավոր է բազուկի տերևների կամ սպանախի փոխարեն օգտագործել կարմիր բազուկ, որը անհրաժեշտ է խաշել ապա քերիչով անցկացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика