Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Շատ համեղ բաղադրատոմս

Այսօր պատրաստելու ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով՝ մի պարզ և արագ ուտեստ ընթրիքի համար։

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․

Պատրաստման կարգը

  1. Կարտոֆիլը օղակաձև կտրտում ենք և լցնում ջեռոցի տապակի մեջ։
  2. Աղ ենք անում։
  3. Մեկ գլուխ սոխը նույնպես օղակաձև կտրտում ենք և շարում կարտոֆիլի վրա։
  4. Հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան աղ ու սև պղպեղ անում և շարում սոխի վրա։

Սոուսի պատրաստումը

  1. Հիմա անցնենք սոուսի պատրաստմանը։ Մոտ 5 ճաշի գդալ թթվասերի վրա լցնում ենք մանր կտրտված սխտորը։
  2. Աղ ու պղպեղ ենք անում, վրան ձիթայուղ ենք ավելացնում։
  3. Սոուսի վրան լցնում ենք չորացված կանաչիները և լավ խառնում։
  4. Ամբողջությամբ լցնում ենք ջեռեփուկի վրա։ Վրան հալվող պանրի շերտեր շարում, փակում տարան և դնում ջեռոց։
  5. Ջեռոցը 220 աստիճան տաքացրած վիճակում 30-35 րոպե եփում ենք։ Վերջ։
  6. Ջեռեփուկը պատրաստ է, կարող եք մատուցել։

Բարի ախորժակ։

Ջեռեփուկի բաղադրատոմսը․

  • Կարտոֆիլ — 500 գր․
  • Հավի կրծքամիս — 300 գր․
  • Թթվասեր — 200 գր․
  • Սոխ — 1 հ․
  • Սխտոր -2 պճեղ
  • Չորացրած կանաչիներ՝ սամիթ, ծիտրոն կամ ձեռքի տակ եղած այլ կանաչի
  • Աղացած համեմունքներ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика