ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից

Ռուսական կողմը շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանազատման համար: 8 դեկտեմբերի–Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը,ռուսական կողմը շեշտադրելէ հայ-ադրբեջանական սահմանի սահմա-նագծման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանազատման համար:

Լավրովը նաև ընդգծելէ Հայաստանի,Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպոր-տային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությու-նները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:

ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի,Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկա-վարների ՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր երկու նախարարների հեռախոսազրույցի մա-սին: Հայկական կողմը նշել էր,որ զրուցակիցները քննարկել են նաև 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Միրզոյանն ընդգծել էր, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիքները տարածաշրջանային կայունության և անվտանգության լուրջ մարտահրավեր են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика