ՌԻԱ Նովոստին քիչ առաջ Թուրքիայում տիրող իրավիճակից նոր ինֆո հրապարակեց

ՌԻԱ Նովոստին քիչ առաջ Թուրքիայի իրավիճակից նոր ինֆո հրապարակեց Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ տուժած է համարվում 864 անձ։

Տեղեկությունը հայտնումէ ՌԻԱ Նովոստին`հղում անելով տեղի առողջապահության նախարար ՖահրեթինՔոջային։Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 410 տուժածի մասին։

«Անթալիայի Մանավգաթ շրջանում արդեն իսկ 7 զոհ ունենք։ 507 տուժածներից 497-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։Բացի այդ, Մարմարիսում 1 զոհ ունենք և տուժածներ։Հրդեհի հետևանքով Մեսինում նույնպես ունենք 154 տուժած»,–Twitter-ի իր էջում գրել է Քոջան։

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ասել էր, որ 107 անտառային հրդեհ է հսկողության տակ վերցվել: Հրդեհը վնասել է թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որտեղ մարդկանց տարհանել են հյուրանոցներից: Հրդեհը մարելուց հետո բոլոր զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика