Ռուսաստանը Հայաստանի բանակը կզինի ու կհասցնի իրենց բանակի մակարդակին

Ռшզմшքшղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բшնшկի արդիականացումը հասցնել ռուսական բшնшկի մակարդակին՝ հաշվի առնելով հետպшտերшզմյան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե կոնկրետ ի՞նչ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը Հայաստանի զին-վшծ ուժերի արդիականացմանը և ի՞նչ բնույթի բшրեփոխումների մասին է խոսքը, Մհեր Հակոբյանը պարզաբանեց, որ ենթադրաբար այդ բարեփոխումներն ուղղված կլինեն ինչպես կառավարման բարելավմանը, օդային գերակայության ապահովմանը, այնպես էլ այլ ոլորտների արդիականացմանը:

Բացի այդ, Ռուսաստանն, ըստ ամենայնի, կօգնի Հայաստանին վերականգնել նախորդ տարվա պшտերшզմում կրած ռшզմшտեխնիկական կորուստները:

«2021 թվականի երկրորդ կեսի զարգացումներից հասկանում ենք, որ համաշխարհային սահմանների ոչ ֆորմալ բաժանմամբ Արևմուտքը, այնուհանդերձ, Հայաստանը թողեց Ռուսաստանին: Այս պայմաններում Ռուսաստանը մեր երկիրն ընկալում է որպես իր ազդեցության լուրջ գոտի՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի իշխող ուժը: Եվ սրանից ելնելով արդեն խնդիր է դրվում արդիականացնելու հայկական բшնшկը»,- նշեց Հակոբյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ հայկական բшնшկը մինչ այժմ մեծ հաշվով եղել է «խորհրդային տիպի լավ բшնшկ»: «Իհարկե, որոշ նոր տարրեր կային: Օրինակ՝ օդային կառավարում, կապի միջոցներ: Բայց սկզբունքորեն հայկական բшնшկն իր հիմնական ողնաշարով խորհրդային տիպի էր»,- նշեց նա:

Սակայն այժմ, ըստ Մհեր Հակոբյանի, Ռուսաստանի զին-վшծ ուժերը, համաշխարհային զարգացումներին հնարավորինս համահունչ, փորձում են ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, և այս համատեքստում բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանի զին-վшծ ուժերում:

«Ենթադրվում է, որ փորձ է արվելու ամենից առաջ հայկական բանակը հասցնել գոնե ռուսական բանակի մակարդակին՝ ներառյալ կառավարումը, օդային գերակայությունը և այլն, և այլն: Բացի այդ, ինձ թվում է՝ Ռուսաստանը բավական լրջորեն կվերականգնի վերջին պшտերшզմում մեր կրած տեխնիկական կորուստները: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է առաջին հերթին իր շահերի համատեքստում, բայց այդ պրոցեսը օգտակար կլինի նաև Հայաստանի համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика