ՌԴ երգչուհի Նատաշա Կորոլյովան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է,
թե ինչպես են 1996-ին էստրադային աստղերը միմյանց հետ թղթախաղ խաղում՝ մերկանալու պայմանով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, երգչուհին տեսանյութին կից գրել է.
«Որքան երիտասարդ էինք մենք, 1996 թվական, երկարատև չվերթների ժամանակ խաղում ենք ազարտային խաղեր գումարի վրա, իսկ նա, ով ողջ գումարը պարտվել է, մերկանալու պայմանով»:
Կորոլյովայից բացի՝ տեսանյութում երևում են Ֆիլիպ Կիրկորովը,
Իրինա Ալեգրովան, Անժելիկա Վարումը, Լոլիտան և Վլադիմիր Վինոկուրը: