Սալիկապատ հատակները գեղեցիկ են և շատ ջանքեր չեն պահանջվում դրանք խնամելու և փայլեցնելու համար:Բայց ինչ վերաբերում է դրանց կարերին, այլ հարց է: Արանքներում կուտակվում է կեղտ, որը ժամանակի ընթացքում սևանում է:
Սակայն այդ հարցն էլ է հեշտ լուծվող, հատկապես, որ հարկ չկա գնել թանկարժեք մաքրող միջոցներ:
Այդ մաքրող միջոցը կարելի է պատրաստել տանը:
Բաղադրիչներ
7 բաժակ ջուր
0,5 բաժակ սննդային սոդա
1/3 բաժակ կիտրոնի հյութ
¼ բաժակ քացախ
Այս բաղարիչները լավ խառնել և լվանլ, մաքրել հատակը, հատկապես սալիկների միջև կարերը: Միջոցը կիրառելիս ցանկալի է կրել ռետինե ձեռնոցներ:
Սննդային սոդան կարող է մաքրել դժվարանցանելի հետքերը: Այն թունավոր չէ, և փայլ է հաղորդում մակերևույթներին:
Սոդայով կարելի է շփել սպասքը, որի վրա սուրճի ու թեյի կամ այլ հետքեր կան:
Սոդայի, քացախ և աղի լուծույթով կարելի է մաքրել խցանված խողովակը:
Անհրաժեշտ է վերցնել
1 ճաշի գդալ սոդա,
1 ճաշի գդալ աղ
2 ճաշի գդալ քացախ
Լցնել խողովակի մեջ, 15 րոպե անց լցնել տաք ջուր:
Սննդային սոդայի օգնությամբ կարելի է ազատվել սառնարանում առաջացած տհաճ հոտից: Քացախը հիանալի սպիտակեցնող միջոց է, այն ոչնչացնում է միկրոբները և լուծում է ճարպերը, նաև հեռացնում է տհաճ հոտերը:Հացամանում երբեմն տհաճ հոտ է տարածվում, այն կարելի է վերացնել քացախով շփելով:
Խոհանոցային տախտակները հաճախակի մշակման կարիք ունեն, քանի որ դրանց մակերևույթին առաջացած ճեղքերում մանրէներ են կուտակվում:
Տախտակները մշակել քացախի լուծույթով:Խոհանոցի տարբեր անկյուններում հաճախ ճարպի դժվարանցանելի հետքեր են առաջանում: Դրանցից կարելի է ազատվել մանանեխի փոշու օգնությամբ:
Մանանեխի փոշին լցնել յուղոտ հետքի վրա և ավելացնել մի քանի կաթիլ տաք ջուր, մի փոքր սպասել և կարելի է լվանալ նույնիսկ սառը ջրով: