«Ազատություն» կուսակցության խորհրդի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը․ «Դուխով գնեք շաքարավազ՝ 1 կգ-ն արժե 490 դրամ։ Սա այն դեպքում, երբ ՀՀ «հպարտ» ու «դուխով» քաղաքացու կենսաթոշակն ու աղքատավարձը տարածաշրջանում նվազագույնն են ու մարդիկ չեն հասցնում ցամաք հաց գնել՝ հացի օրեցօր 20 դրամով, 10 դրամով թանկացման պարագայում։
Ամենօրյա գնաճի պայմաններում պետք է ոչ թե ՀՀ ԱԺ նախագահին 200 միլիոնանոց մեքենա գնել՝ այլ արտադրամասեր ստեղծել՝աշխատատեղեր։Ոչ թե ամեն օրՀՀ ԱԺ իշխանական պատգամավորների աշխատավարձը բարձրացնել+ պարգևավճար-ներ + ամենամսյա 250 հազար դրամ՝ սրճարանի գումար տալ՝ այլ մտածել ՀՀ քաղաքացու խնդիրները հոգալու, նրա կյանքը բարելավելու մասին։
Մարդիկ հավատացին ձեր սուտ խոստումներին՝թե լավ են ապրելու ու խաբվեցին։ԷսօրՀՀ«դուխով»քաղաքացին անելանելիու-թյունից արտագաղթում է»։ Աղբյուրը` Սոնա Աղեկյան