Ամենավնասակար բաղադրիչներից մեկը, որ մենք օգտագործում ենք մշտապես, նատրիումի գլուտամատ Е621-ն է՝ հավելում, որը հանդիպում է գրեթե բոլոր ապրանքների դեպքում:
Բացի դրանից՝ դժվար թե լինի ռեստորան, որը չօգտագործի համի այս ուժեղացուցիչը:
Նատրիումի գլուտամատ Е621-ը մատակարարվում է սպիտակ բյուրեղանման փոշու տեսքով, շատ նման է աղի և շաքարավազի:
Կարող է նաև հեղուկ վիճակում լինել:Նատրիումի գլուտամատի օգտագործումը հանգեցնում է ախորժակի մեծացման, հետևաբար՝ չափից շատ ուտելու և ճարպակալման:
Այն հեշտությամբ ներծծվում է արյան և ուղեղի մեջ՝ փոփոխություններ առաջացնելով գեներում, որոնք պատասխանատու են համի զգացման համար:Այս սննդային հավելումն օգտագործվում է շատ տարածված սննդամթերքներում՝ նրբերշիկներում, հոթ-դոգերի մեջ, չիփսերում, պատրաստի ապուրների, պահածոների, գարեջրի մեջ:
Նատրիումի գլուտամատն ազդում է լեզվի ռեցեպտորների վրա՝ սնունդն ավելի համեղ դարձնելով:
Բացի դրանից՝ լաբորատոր ուսումնասիրությունների համաձայն՝ այն ազդում է տեսողության վրա: