Տաթևի վանական համալիրի ամեն մի այցելու տեսել է և գիտի ճոճվող սյան՝ համալիրի ամենահետաքրքիր ու ամենաառեղծվածային կառույցի մասին։Այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։
Այն կազմված է 12 շարքից և ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված։
Սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից։Հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ զգուշացնելով մարզի բնակիչներին բնական աղետների մասին։
Բացի այդ, սյունը, իբր, զգուշացնում էր թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից։Գավազանի վրա ժամացույց ու թռչուն է պատկերված և այն 12 մասից է կազմված, առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաև ընթացիկ ժամանակի չափման համար։
Գավազանը ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվարկել ինչպես մեկ աստղային տարին (25920 տարի կամ մեկ պերեցեսոին տարի), այնպես էլ ուղղել մեկ երկրային տարին։
Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է:Սյունիքի մարզն իր անվանումը ստացել է հենց այդ սյուն-գավազանից. Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն