Սեպտեմբերի 7-ից կքայլենք դեպի աշուն. Գագիկ Սուրենյանի նոր գրառումը եղանակի կանխատեսումներից…

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։

Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը

հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային

տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ,
ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում,

8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика