Երգչուհի Սիլվա Հակոբյանը,
որն օգոստոսին առաջին անգամ մայր է դարձել, ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է
միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում Սիլվա Հակոբյանը պատկերված է փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։
Երիտասարդ մայրիկը ջերմ համբուրում է նրան։
«Եվ ողջ աշխարհն իմն է»,- սեւ ու սպիտակ լուսանկարն այսպես է մակագրել Սիլվան՝ օգտագործելով նաեւ «Միլա» հեշթեգը։