Սիսցիլիայի հարավում քաղաքի իշխանությունները առաջարկում են մեկ եվրոյով տուն գնել, մի պայմանով, որ սեփականատերը տարվա ընթացքում կվերանորոգի տունը:
Վաճառվում է հարյուր լքված անշարժ գույք: Ակնկալվում է, որ մոտ ապագայում կստանան ևս 400 առաջարկ:
Եթե գնորդը պայմանի համաձայն տունը չի վերանորոգում մեկ տարվա ընթացքում, նա կկորցնի մոտ 7 հազար եվրո արժողությամբ պահառություն:
Մուսոմելի քաղաքի բնակչությունը `ընդամենը 11 հազար մարդ է:
Քաղաքը հայտնի է իր խոհարարական ավանդույթներով եւ միջնադարյան ճարտարապետությամբ: Նրա պատմական կենտրոնը հարմարավետ փողոցներով համարվում է Իտալիայի ամենահին քաղաքներից: