«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և սոցցանցերում:
Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաև ռազմական գործողության մասնակցել:
Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել և կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում