Սկեսուրս ամուսնուս ծննդյան օրը նրան մի հաճելի նվեր բերեց, սակայն դա ինձ շատ նեղացրեց․․․ Կարծում եմ, ոչ մի կնոջ դա դուր չէր գա

Օրեր առաջ ամուսնուս ծննդյան օրն էր: Հրավիրել էինք միայն մեր մտերիմներին և ծնողներին: Ամուսնուս մայրը՝ սիրելի սկեսուրս, այնպիսի նվեր էր պատրաստել, որը առաջին հայացքից բավականին անմեղ և հաճելի է. ֆոտոալբոմ էր, մեջը տպագրված լուսանկարներ: Այդ նկարների վրա ամուսնուս ողջ կյանքի պատմությունն էր:

Մենք արդեն 4 տարի ամուսնացած ենք, բոլորը կարծում են, որ մենք անթերի զույգ ենք: Ամուսնուս ծնողները ինձ երբեք վատ չեն վերաբերվել, բայց այդ օրն իմացա, որ նրանք մինչ օրս հիշում և սիրում են իրենց նախկին հարսին:

Բացեցինք ալբոմը և սկսեցիքն թերթել: Առաջին էջերի վրա նորածին երեխայի նկարներ էին, հետո մանկապարտեզ հաճախելու շրջանը… Ամեն ինչ շատ տպավորիչ էր, բացառությամբ մի դետալի. ես կայի 3-4 նկարի վրա, որտեղ նույնիսկ նորմալ չէի երևում, բայց իմ փոխարեն հավաքել էին ամուսնուս նախկին կնոջ նկարները…

Ինձ համար սարսափելի էր այն, որ ամուսնուս ծնողներն անտեսել են իմ ներկայությունը:

Եթե նկարներում լինեին միայն ամուսնուս հարազատները, գուցե չնեղանայի, բայց կային բազմաթիվ նկարներ՝ ընկերների, տարբեր բարեկամների հետ, էլ չեմ խոսում նախկին կնոջ մասին… Թե ինչու իմ նկարներից չէին դրել, այդպես էլ չհասկացա:

Նրանց ոչինչ չասացի, բայց ամուսնուս հետ խոսեցի: Իսկ նա փորձում է արդարացնել ծնողներին:

Արդյո՞ք ես տականքի պես կվարվեմ, եթե նրանց հետ ուղիղ խոսեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика