Սկեսուրս արդեն մի քանի տարի է ապրում է մեր հաշվին, բայց ձևացնում է, թե մեզանից ոչինչ չի վերցնում․․․Արդեն հոգնել եմ այս դերասանությունից

Սկեսուրս արդեն մի քանի տարի գալիս է մեզ հետ հանգստանալու։ Ես ու ամուսինս գումարի պակաս չունենք։ Ծովի ափին քոթեջ ենք վարձակալում և մնում 10-15 օր։Ամեն տարի սկեսուրս մեզ հետ է գալիս։

Մեր երեխաներն արդեն մեծ են, ունեն իրենց հետաքրքրությունները, իսկ ահա սկեսուրս չի ուզում միայնակ մնալ տանը, մենք էլ դեմ չենք նրա գալուն։ Ոչ մի հարցի չի խառնվում, չի խանգարում, միայն մի բան է ինձ հունից հանում․ մոտենում է և կամացիկ ձայնով հարցնում․ «կարելի՞ է հեռուստացույցը միացնել» կամ «կարո՞ղ եմ թեյ խմել»։

Ես զարմանում և հարցնում եմ, թե ինչու է թույլտվություն վերցնում։Իսկ նա էլ ասում է, չէ որ թանկ է․․․

7 տարվա ընթացքում երբեք չեմ հարցրել, իսկ ճանապարհածախսը թանկ չէ՞, կամ ավելի մեծ քոթեջ վարձակալելը թանկ չէ՞, իսկ ահա հեռուստացույցը թանկ է, այ քեզ թատրոն․․․

Ես հասկանում եմ, որ նա ուզում է ընդգծել, որ իբր մեզանից ոչինչ չի ուզում, չի վերցնում, բայց հանդուրժել այս ներկայացումն այլևս չեմ կարող։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика