Սկեսուրս ինձ այնպիսի ապտակ տվեց, որ մի կերպ ինձ պահեցի որ չընկնեմ․․․

Անցյալ տարի իմ կյանքս լրիվ մղձավանջ է դարձել: Ես երբեք չէի մտածի, որ ամուսնական կյանքս այդպիսի «անկում» կունենա: Շատ սարսափելի ու ցավալի․․․

Փորձում եմ ինձ զսպել, բայց չի ստացվում: Ուստի, ուզում եմ խորհուրդը տաք ինձ, թե չէ արդեն մտքերից խելագարվում եմ․․․

Մենք ամուսնուս հետ հանդիպեցինք գրեթե հինգ տարի առաջ: Նա ինձ մեքենայով բերեց քաղաք: Այդ օրվանից մեր միջև սիրավեպ սկսվեց: Վեց ամիս անց արդեն միասին էինք ապրում: Հետո զագսավորվեցինք և ծնվեց մեր դուստրը․․․

Ամուսինս աշխատանքի վայրում խնդիրներ առաջացան, նրան աշխատանքից ազատեցին: Ամուսինս սկսեց նմանատիպ պաշտոնի աշխատանք փնտրել, բայց ոչինչ չէր ստացվում: Այնուհետև մենք որոշեցինք, որ ամուսինս մեկնի Մոսկվա արտագնա աշխատանքի: Բնակարանի վարձը չէինք կարողվճարել, այդ պատճառով նա առաջարկեց, որ երեխայի հետ տեղափոխվեմ իր հայրական տուն․․․

Նրանց տունը երեք սենյականոց էր, բոլորի համար հարմարություններ կային․․․

Ինձ առանձնապես դուր չեկավ այդ գաղափարը, բայց համաձայնեցի: Սկզբում ամեն ինչ լավ էր: Հասցնում էի և՛ երեխայիս խնամել, և՛ տան գործերն էի հասցնում․․․

Միշտ սիրում էի եփել և մաքրել, այնպես որ որևէ դժվարություն չեմ զգացել: Երբ սկեսուրն ու սկեսրայրը տուն էին գալիս աշխատանքից, նրանք տեսնում էին կատարյալ մաքուր բնակարան և պատրաստված համեղ ընթրիք, այն էլ 3 ուտեստներով․․․

Աստիճանաբար, ես սովորեցի դրան և սկսեցի զգացի ինչպես տանը: Բայց հետո երեխան սկսեց ատամ հանել  և իմ կյանքը վերածվեց դժոխքի: Ես ընդհանրապես ոչինչ չեմ արել: Դուստրս ամբողջ գիշեր ցավից լալիս էր/ատամի ցավից/ և  ես ամբողջ օրը վազում էի, սակայն չէի հասցնում տան գործերում: Քնելու մասին ընդհանրապես չեմ խոսում․․․

Ոչ ոք ինձ չէր օգնում: Միայն լրացուցիչ դժվարություններ: Սկեսուրիս կրտսեր դուստրը սկսեց կանոնավոր կերպով այցելել մեր տուն: Նա որոշել էր, որ դժվարությունների կարող է ամեն օր մեր տանը կերակրվել: Ես արդեն սկսեցի զայրացնել նման պահվածքից:

Ես պատրաստում էի մաքրում էի, իսկ նրանք ուտում էին և նույնիսկ ապսեները չէին հավաքում իրենցից հետո: Եվ այսպես ամեն օր … Ճաշելուց հետո ամեն մեկը զբաղվում էր իր սիրելի գործով․․․ Եվ ես դստերս հետ երշիկ էի ուտում, այսնիքն՝ դա էր մեզ բաժին հասնում․․․

Հետո ամեն ինչ ավելի բարդացավ: Մի անգամ սկեսուրս եկավ տուն և տեսավ լվացված հատակներ, լվացարանում ափսեների կույտեր և անպատրաստ ընթրիք․․․ Նա ամբողջությամբ փոխվեց: Ես դժվարությամբ կանգնում ոտքերիս վրա: Երեխաս ջերմաստիճան ուներ, և ես արդեն երկու անգամ շտապօգնություն էի կանչել:

Բայց նա չնկատեց իմ ընկճված վիճակը: Նա սկսեց բղավել ինձ վրա: Սկեսուրս սկսեց ինձ հանդիմանել և ասաց, որ ես նստած եմ իր և ամուսնու ուսերին, ուտում իրենց աշխատանքը և ոչինչ չեմ անում:

Համբերությունս հատեց: Ես այնպես արձագանքեցի նրա հանդիմանանքներին, որ երևի հարևանները ևս լսեցին: Ես պատասխանեցի, որ կարող եմ ապրել որդուս նպաստի հաշվին և ասացի նաև, որ ամբողջ ընտանիքի համար ուտելիք պատրաստելը այնքան էլ հեշտ չէ․․․ես ասացի, նաև, որ լավ կլինի, որ ինքը ինձ օգնի, չէ որ նա տատիկ է, ոչ թե օտար մարդ․․․

Սկեսուրս ապտակեց դեմքին, և ես երեխան գրկիս ընկա հատակին: Կարծում եմ ես եմ մեղավոր, ես ինքս եմ թույլ տվել ինձ հետ այդպես վարվել: Բայց ես դա միայն լավ մտքով, որպեսզի սիրելիները հանգստանան և ժամանակ չծախսեին սնունդ պատրաստելու վրա:

Սկեսուրիս հետ սկանդալից հետո ես տեղեկացրեցի ամուսնուս: Ամուսինս խնդրեց, որ ես համբերատար լինեմ և արագ որոշումներ չկայացնեմ: Նա ասաց, որ մայրը ուղղակի բղնկուն բնավորություն ունի: Բայց ես այլևս չէի ուզում այդ տանը ապրել, հավաքեցի իրերս և առավոտյան երեխայիս հետ գնացինք գյուղ մայրիկիս տուն:

Պայմանները այնտեղ վատ էին: Ջուրը ջրհորից պետք է բերեյի, զուգարանը դրսում, տաքանալու համար ինքս պետք է վառարանը վառեյի․․․ Բայց ոչ ոք ինձ ոչնչի համար չէր նախատում, մայրս ուրախությամբ օգնում էր երեխայիս հետ կապված հարցերում, և ես վերջապես վերջին վեց ամսվա ընթացքում սկսեցի հանգիստ քնել: Ի վերջո, երբ երեխաս լաց էր լինում գիշերվա կեսին, մայրս վեր էր կենում և օգնում ինձ։

Այսպես մինչև ամուսինս վերադարձավ: Նա ամբողջովին ինձ հետ համաձայն էի, տարավ իր հայրական տուն և լրջորեն խոսեց մոր հետ: Երբ նա ինձ մոտ էր, թվում էր, թե ամեն ինչ լավանում է: Ես խնդրեցի, ամուսնուս, որ բանական վարձի, բայց նա չհասցրեց և մեկնեց նորից արտագնա աշխատանքի։

Հիմա սկեսուրը ամբողջովին պոկվեց: Սկեսուրս նորից սկսեց հին թելը թելել և ամեն ինչում նախատել ինձ։ Ես այլևս չէի դիմանում, բայց ձմռանը երեխայի հետ գյուղ գնալն էլ ճիշտ տարբերակ չէր:

Այդքանը քիչ չէր, սկեսուրը անընդհատ ակնարկում էր ամուսնուս իմ հնարավոր դավաճանության մասին:  Ես հասկացա, որ եթե ես հեռանամ նրանց տանից ավելի վատ կլինի․․․

Սկեսուրիս անհիմն փաստարկները պատճառով ամուսինս հեռախոսով վիճաբանեց ինձ հետ և ասաց, որ գնամ մայրիկիս տուն:

Երկու ամիս անց ամուսինվերադարձավ և կրկին խնդրեց տեղափոխվել ապրելու ծնողների հետ: Ինչպես, հայրիկը նրան ասաց, որ մայրը պարզապես խանդում է, և մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Ես պայման դրեցի ամուսնուս առաջ՝ կամ նա բնակարան է վարձում և մենք բնակվում ենք այնտեղ, կամ ես դիմում եմ ամուսնալուծության: Ես չեմ պատրաստվում ապրել նրա ծնողների հետ:

Ամբողջ ժամանակ ամուսինս բավականին գումար ուներ: Այդ գումարը կբավականացներ մեկ սենյականոց բնակարան գնելու համար: Ամուսինս ասաց, որ կմտածի և երկու ամիս նորից մեկնեց աշխատանքի:

Այնուհետև նա նորից վերադարձավ, նորից ինձ սեր խոստովանեց և ասաց, որ հաջորդ անգամ գալուց բնակարան կգնի: Նա ինձ մոտ գումար թողեց և խնդրեց ինձ տեղափոխվել իր ծնողների մոտ, որպեսզի ինձ համար ավելի հարմար լինի բնակարան փնտրելը:

Ես համաձայնեցի և նորից ընկա սկեսուրիս լծի տակ: Ես սկսեցի ինտենսիվորեն բնակարան փնտրել: Շատ հարմար տուն գտա և սկսեցի սպասել ամուսուս վերադարձին: Նա ժամանեց Նոր տարուց մեկ շաբաթ առաջ, բայց չէր շտապում տան գումարը վճարել չէր շտապում:

Նա սկսեց հանդիպել ընկերների հետ, անհետանալ դիսկոտեկներում և սաունաներում, իսկ ես տանը երեխայի հետ հսպասում էի նրան:

Ամուսնուս հերթական արկածներից  և տան տերերի զանգից հետո ես չկարողացա դիմանալ և սկանդալ սարքեցի: Եվ հետո բացահայտվեց սարսափելի գաղտնիքը:

Պարզվում է, որ ամուսինս նույնիսկ չէր պատրաստվում մեզ համար բնակարան գնել, և նա ինձ գումար էր տվել, որպեսզի ես ազատ թողնեմ իրեն: Ի դեպ, նա այլևս փող չունի գնելու:

Ես ափերիցս դուրս եկա: Ամուսինս հարվածեց ինձ, ես պատասխան տվեցի: Իմ սկեսուրը թռավ մեր սենյակը և սկսեց մազերիցս քաշել: Եվս մեկ անգամ հավաքեցի իրերս և մեկնեցի ծնողներիս մոտ: Ամուսինս հայտնվեց երկու օր անց ՝ ներողության խնդրանքով․․․

Պարզվել է, որ նա իր ամբողջ խնայողությունները տվել է իր ծնողներին, և նրանք մեզ համար մի գեղեցիկ տուն են գնել: Նրանք հենց այնտեղ են տոնելու Նոր տարին:

Ես չէի հավատում նրա խոսքերին: Նոր տարին ես անցկացրեցի դստերս և ծնողներիս հետ:

Մեկ ամիս անց ամուսինը կրկին գնաց աշխատանքի: Բայց նա ինձ համար բնակարան վարձեց: Բացի այդ, նա տվեց իր տան բանալիները, որպեսզի ես կարողանամ ցանկացած պահի գնալ այնտեղ:  Ես այլևս չէի հավատում մեր երջանիկ ապագային:

Ես սիրում եմ իմ ամուսնուն, և իմ որդուն հայր է պետք, բայց ես չեմ հասկանում, թե ինչու նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է մայրը թունավորում մեր կյանքը: Ես ինձ զգում եմ ոչ թե որպես կին, այլ որպես վարձակալած բնակարանում ապրող սիրուհի․․․

Նա չի նախատեսում մեկ այլ բնակարան գնել: Նա գոհ է տանից: Ամռանը ես դուստրս որոշեցի գնալ նոր գնած տանը հանգստանալու, բայց իմ իմ բանանին դուռը չբացեց։

Սկեսուրը, երբ իմացել էր, որ ես տան բանալի ունեմ, միջուկը փոխել էր: Եվ այսպես, մենք ապրում ենք …

Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ: Ինչ անլե: Ի վերջո, երեխաս մեծանում է այդ ամենին ականատես լինելով․․․ …

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика