Ես շատ ուրախացա, երբ մեր հարսանիքին ամուսնուս ծնողները մեզ բնակարան նվիրեցին: Այն ժամանակին պատկանել է ամուսնուս տատիկին, և նրա մահվանից հետո սկեսուրիս է փոխանցվել: Ուրախությունս մի քիչ խամրեց, երբ մտա այդ տուն. դատարկ, մութ և կեղտոտ բնակարան էր, հին սանտեխնիկայով և պոկված պաստառներով:
Թանկարժեք վերանորոգում էր պահանջվում, որն իրականացնելու համար մենք մեծ վարկ վերցրեցինք, մի քիչ էլ օգնեցին ծնողներս:Հիմա ապրում ենք նորմալ բնակարանում, վճարում ենք վարկը և խնայում ամեն հարցում: Բայց միևնույնն է, գոհ ենք, որ ապրում ենք մեր տանը, այլ ոչ թե վարձով:
Բայց երեկ զանգեց սկեսուրս և ասաց, որ իրենց օգնենք վճարել վարկը, որը մեքենա գնելու նպատակով էին վերցրել: Ես պատասխանեցի, որ գումար չունենք, ինքներս էլ մի կերպ ենք տալիս մեր պարտքերը:
Սկեսուրս անսպասելի հայտնեց, որ կարող էր վաճառել մեր բնակարանը, բայց այն անփոխհատույց տվել է մեզ, իսկ մենք նույնիսկ նրանց օգնել չենք ուզում:
Նման բան ես չէի սպասուն: Ամուսինս նույնպես զարմացած է: Երեկոյան նա զանգեց ամուսնուս և ասաց, որ եթե չտանք գումարը, նա մեր տունը վարձով կտա: Հիմա վախենում եմ, որ եթե այս անգամ կատարենք նրա պահանջը, այս ամենը կլինի շարունակական:
Իսկ եթե հրաժարվենք, կարող է մեզ հանել տանից, չէ որ փաստացիորեն սա իր սեփականությունն է, և կապ չունի, որ մենք այսքան գումար և ուժ են ներդրել: