Սկեսուրս նախկին հարսի համար ամեն ինչ անում է, իսկ ես հանգիստ կյանքի մասին անգամ երազել չեմ կարող․․․

Ամուսնացել եմ 5 ամիս առաջ, բայց իմ ընտանիքում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Ես ու ամուսինս ապրում ենք սկեսուրիս հետ, թվում է, թե նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, բայց իրականում ամեն ինչ այլ է:

Նա ինձ ջերմ չի վերաբերվում, չի ընդունում հարազատի պես, ես ինձ այդ տանը հյուր եմ զգում: Դա ինձ շատ է նյարդայնացնում:Բայց ամենավատն այն է, որ սկեսուրս սիրում է իր նախկին հարսին՝ ամուսնուս առաջին կնոջը: Նրանք 2 տարի առաջ են ամուսնալուծվել, բայց սկեսուրիս համար դա նշանակություն չունի:

Առավոտից երեկո նույն բանն եմ լսում. Անին այսպես էր անում, Անին այնպես էր անում, Անիի պատրաստած թխվածքներն անկրկնելի են, Անին աղցանի 1000 բաղադրատոմս գիտի…Իսկ այսօր էլ եկավ ամուսինս և ասաց, որ Անին շաբաթ օրը գալու է մեր տուն, որ սկեսուրիս մազերը կտրի և ներկի:

Ինձ համար շատ տհաճ էր դա, բայց իմ կարծիքը, բնականաբար, ոչ ոքի չի հուզում:Այդ կինը նույնպես այս տանն է ապրել, սկեսուրս իր սենյակում հայելու վրա կախել է ամուսնուս և Անիի նկարները, ասում է, որ  դրանք իր համար շատ թանկ են…

Չգիտեմ, ինչպես վերաբերվեմ այս ամենին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика