Արմեն Չիբուխչյանը հայտնում է. Ինչպե՞ս Իլհամ Ալիևը անարգել և առանց կաշկանդվելու մտավ Սյունիքի մարզ՝ փայլուն գիտակցելով, որ այն ՀՀ տարածք է և, իբր, ՀԱՊԿ և Ռուսաստանի անվտանգային պատասխանատվցության գոտի։
Ո՞ւմ այգին ջրեց Իլհամ Ալիևն այս քայլով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում և՝ ինչու՞։ Պш տերազմից հետո ինձ հանգիստ չէր տալիս երկու հարց: Ինչու Իլհամ Ալիևը կանգնեց Ստեփանակերտի մատույցներում ու ինչ էր պահանջելու Ադրբեջանը ռուս խաղաղապահ առաքելության երկարացման դիմաց:
Բոլոր հաշվարկներս տանում էին Մեղրի, բայց կասկածներս վերածվեցին համոզմունքի, երբ իրանի ԱԳ Նախագահը Երևանյան այցի ընթացքում հայտարարեց, որ հայ-իրանակամ սահմանը Թեհրանի կարմիր գիծն է: Ինձ համար այլևս ակնհայտ էր , որ ՌԴ-ն չի պատրաստվում չորս տարի հետո զոր քը հեռացնել ԱՀ-ից, ավելին մեծ թաափով ռուսիֆիկացնում է այն:
Ակնհայտ է, որ Կրեմլը ու Բաքուն ունեն գաղտնի և չգրված պայմանավորվածություն՝ փոխանակել Արցախի մնացյալ հատվածը Սյունիքի հարավային հատվածի հետ, և այդկերպ ապահովել ՌԴ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Մանրամասն դիտեք ստորև տեսանյութում