Հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։
Երևանում հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսվժբուքի էջում հայտնել էր,
որ Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված
հուլիսի 21-23-ին օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։
«Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-նշել է Գագիկ Սուրենյանը
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին