Սեյշա Էբիգեյլին ճանաչում են որպես բարի կին՝ միշտ պատրաստ օգնելու: Ուստի, երբ անտուն մեկը գնաց նրա ռեստորան անվճար սնունդ ստանալու, նա այդ մարդուն օգնության ձեռք մեկնեց: Սեյշան հարցրեց՝ նա ինչու չի աշխատում:
Տղամարդը պատասխանեց, որ իրեն ոչ ոք աշխատանքի չի ընդունում, քանի որ ինքը նախկինում մի քանի հանցագործություն է արել: Հիմա նրան ոչ ոք չի հավատում, արդեն հուսահատվել է աշխատանք գտնելու հարցում: Սեյշան նրան առաջարկ արեց, որից նա չէր կարող հրաժարվել:
Հետո ինչ եղավ, Սեյշան գրեց իր ֆեյսբուքյան էջում: «Այդ ժամանակ ռեստորանում անձնակազմը պակասում էր,- պատմում է կինը,- ուստի ես նրան հարցրի՝ արդյոք չի՞ ուզում փորձել: Նա ժպտաց»: Ամենը, ինչ նա պատասխանեց՝ «Ես ամեն ինչ կանեմ պարզապես սննդի դիմաց»:
«Եվ ահա արդեն մոտ 2 շաբաթ նա աշխատում է օրը 2 ժամ: Նա օգնում է դուրս տանել աղբը, լվանում է սպասքը և այլն»: «Իսկ երբ ես վճարեցի, գուշակեք՝ նա ինչ արեց: Նա սնունդ գնեց իմ ռեստորանում: Այդպես նա որոշեց վճարել»:
Տղամարդու անունը Մարկուս է, նա դեռ ոչ մի անգամ աշխատանքը բաց չի թողել, չի ուշացել: