Լուսի Հաթամին երիտասարդ մայրիկ է։ Նրա որդին ընդամենը ութ ամսական է։ Մի անգամ արտասովոր արկած պատահեց նրանց։ Կինը չէր հասցրել երեխայի նախաճաշը պատրաստել, դրա համար էլ որոշեց գնալ ռեստորան։
Երեխան առաջին անգամ էր նման աղմկոտ հաստատությունում։Տեղի ունեցավ անխուսափելին․ երեխան սկսեց բարձր լաց լինել։ Հաթամին հասկանում էր, որ մյուս այցելուները կնաընտրեին լռությունը, և խիստ շփոթվել էր։
Մինչ նա փորձում էր երեխային հանգստացնել, հարևան սեղանից 20-ամյա մի երիտասարդ բղավեց․«Լակոտիդ լացը կտրի»։Լուսին չհասցրեց պատասխանել երիտասարդին, քանի որ խոսակցությանը խառնվեց երիտասարդի հայրը․ «Քեզ թվում է դու փոքր ժամանակ ուրի՞շ ես եղել։ Լկստվածի մեկն էիր։
Իսկ հիմա գնա ու ներողություն խնդրիր տիկնոջից։ Նրան նախաճաշ առաջարկիր, որովհետև նրա նախաճաշը սառել է»։ Լուսին ապշահար էր։ Երիտասարդը ենթարկվեց հորը։ Լուսիին նոր, համեղ ու թարմ ուտելիք ու տաք սուրճ մատուցեցին։Երիտասարդ մայրիկը պատահածի մասին գրառում արեց Ֆեյսբուքի իմ էջում․
«Շնորհակալ եմ երիտասարդի հորը, որ 20 տարի անց չէր մոռացել՝ ինչ ասել է լինել փոքրիկի ծնող»։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ՝ ինչ համբերատարություն ու հարգանք պետք է դրսևորենք միմյանց հանդեպ։ Սա նաև հիանալի օրինակ է, որ մենք երբեք էլ այնքան մեծ չենք լինի, որպեսզի մեր ծնողների շուրթերից խիստ նկատողություններ չստանանք։