Կան շատ պարզ միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել այս կամ այն օրգանի վիճակը: Սիրտը «նենգ» օրգան է:
Այն կարող է տևական ժամանակ ցույց չտալ իր խնդիրները, կարող է անխափան աշխատել, ու մի օր էլ հանկարծ ինֆարկտ է լինում:Այս փոքրիկ հնարքի միջոցով կարելի է պարզել սրտի վիճակը:
Փոքրիկ տարայի մեջ սառը ջուր լցրեք, կարելի է նաև սառույցով և ձեռքերը պահել դրանում 30 վայրկյան:Եթե մատների ծայրերը գունատվում են կամ կապտում են, նշանակում է՝ արյան շրջանառության հետ խնդիրներ կան:
Սրտի աշխատանքը կախված է մի շարք գործոններից՝ ժառանգականություն, քաշ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ընդունվող դեղորայք, սթրես:
Արյան վատ շրջանառությանը առաջին հերթին արձագանքում են մատների ծայրերը, քիթը և ականջները․ դրանք թուլանում են, կորցնում են զգայունությունը, բորբոքվում են:
Արյան վատ շրջանառությունը վերջնագիր չէ, այն կարելի է լավացնել սննդի միջոցով:
Սրտի աշխատանքը լավացնում են հետևյալ մթերքները.
Սխտորը կանխում է աթեորսկլերոզի զարգացումը, իջեցնում է ճնշումը, արյունատար անոթները մաքրում է խոլեստերինից:
Ձկան յուղը օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը:
Կոճապղպեղը կանխում է արյան թանձրուկների առաջացումը:
Կտավատի սերմերը կարգավորում են զարկերակային ճնշումը:
Սառը ջրի օգնությամբ իրականացված ստուգումը կարող է ընդհանուր տեղեկություն տալ սրտի վիճակի մասին:
Սրտի հետ խնդիրների առաջացման դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել սրտաբանի հետ: