Սքանչելի համ․ Բուլկի՝ հեշտ, մատչելի եփովի կրեմով․․․ հիանալի համադրություն

Խանութից հնարավոր չէ այսքան համեղ բուլկի գնել․․․ չեք էլ պատկերացնում, թե որքան հեշտ է պատրաստելը։ Անթերի բաղադրատոմս․․․

Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 400գ
շաքարավազ՝ 150գ
ձու՝ 1 հատ
ձվի դեղնուց՝ 3 հատ
կաթ՝ 550մլ
խմորիչ՝ 1/3թ․գ․
կաթի փոշի՝ 12գ
կարագ՝ 80գ
եգիպտացորենի կրախմալ՝ 2ճ․գ․
վանիլին
կիտրոնի հյութ՝ 1ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Խմորի համար խառնել մաղած ալյուրը, կաթի փոշին, 80գ շաքարավազը, մի պտղունձ աղ։

Ձուն հարել պատառաքաղով, ավելացնել 200մլ կաթ և խնորիչ, խառնել։

Աստիճանաբար կաթնա-ձվային զանգվածն ավելացնել չոր խառնուրդին և խմոր հունցել։ Լցնել հալացրած կարագը՝ 40գ, ևս մի անգամ խառնել։ Խմորը պիտի կպչի ձեռքերին։

Խմորը թողնել խորը տարայի մեջ և ծածկել սրբիչով։ Թողնել տաք տեղում՝ 2 ժամ։

Կրեմի համար․կրախմալը լուծել 350 կաթի մեջ,ավելացնել 2 դեղնուց,վանիլին,խառնել։Եփել միջին կրակի վրա՝ անդադար խառնելով, մինչ կրեմը կսկսի բլթբլթալ։

Թողնել, որ կրեմը սառի, ավելացնել փափկած կարագ՝ 40գ և թեթևակի հարել, ավելացնել կիտրոնի հյութը և ևս մի անգամ հարել։

Խմորը տրորել, բաժանել 14 մասի։ Յուրաքանչյուր կտրոը գրտնակել, եզրից 3սմ բաց թողնելով՝ կրեմ լցնել,ծածկել խմորով և լավ ամրացնել։

Մնացած խմորը գծիկների կտրատել և փաթաթել կրեմով և արդեն խմորով ծածկված հատվածի վրա՝ ինչպես պատկերված է նկարում։Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել բուլկիները, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե։

Բուլկիներին դեղնուց քսել, թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե, մինչ ոսկեգույն դառնալը։

Ցանկության դեպքում պատրաստի բուլկիներին կարող եք շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика