Ընտանեկան կյանքը հիասքանչ է…
Լավ է, երբ ամուսինները միմյանց շատ են սիրում և միմյանց մեջ թերություններ չեն տեսնում:
Սակայն միևնույնն է, լինում են պահեր, երբ հակասական էմոցիաներ են ունենում:
Երբեմն լինում է այնպես, որ կողակիցներն ունենում են վնասակար սովորություններ, որոնց առկայության հետ դժվար է համակերպվել:
Այդպես էլ եղավ Թերեզայի և Ռոբի ամուսնական զույգի մոտ: Ամեն ինչ բարդացավ նրանով, որ Թերեզան տառապում է միսոֆոնիայից, այսինքն տանել չի կարողանում բարձր ձայներ և ատում է աղմուկի որոշակի տեսակներ
Օրինակ, Թերեզան այլևս չէր դիմանում, երբ ամուսինը մի քանի անգամ «ինչ-որ բարձր խրթխրթոցով» տեսանյութ էր միացնում:
Մի քանի րոպե անց Ռոբը հասկացավ, որ ինքն արդեն վաճառվում է:
-Ես ունեմ ամուսին: Նա 33 տարեկան է:
Նա ինձ այլևս պետք չէ, քանի որ քայքայում է նյարդերս: Գումար էլ ինձ պետք չէ:
Նվիրում եմ: Նա ընտելացված է:
Սակայն Թերեզան իր հայտարարության նկատմամբ նման ռեակցիա չէր սպասում:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դրա տակ 300 մեկնաբանություն թողեցին, և բավականին շատ կանայք Ռոբի հանդեպ հետաքրքրություն հայտնեցին
Բնականաբար, դա կատակ էր: Թերեզան ոչ ոքի չի ուզում տալ իր սիրելի ամուսնուն:
—Ամուսինս մինչև հիմա կարծում է, թե դա ծիծաղելի է:
Բարեբախտաբար, նա ունի հումորի զգացում: Ես ուրախ եմ, որ ուրիշ մարդկանց՝ մեզ վրա ծիծաղելու հնարավորություն տվեցինք
Ինչ վերաբերում է Ռոբին, նա նույնպես կարծում է, որ կինն ունի բարկացնող սովորություններ,
սակայն նրանք միասին են, քանի որ սիրում են միմյանց՝ չնայած բոլոր թերություններին: