Վանաձորում մի խումբ երիտասարդներ մարմնավաճառի հետ գնի մասով համաձայնության չգալու համար նրան դաժան ծեծի են ենթարկել…

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում։

Ըստ լուրերի՝ մի քանի երիտասարդ ծեծել են ենթարկել մի աղջկա։

Նրա հետ հյուրանոցային համալիր են գնացել, որ աղջիկը սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցի։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ կայքի՝ գումարի շուրջ վեճ է սկսվել, որը հանգուցալուծվել է աղջկա ծեծով․ երիտասարդները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Ի վերջո 23-ամյա աղջիկը հեռացել է հյուրանոցից, իսկ որոշ ժամանակ անց հոսպիտալացվել Ալավերդի բժշկական կենտրոնում։

Ի թիվս մի քանի վնասվածքների՝ բժիշկները պարզել են, որ նրա աջ ոտքին կոտրվածք կա։

Կայքի տեղեկություններով` իրավապահները պարզել են այդ երիտասարդների ինքնությունն ու բնակվելու վայրերը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика