Ամուսնուս հետ ապրում եմ արդեն 6 տարի: Նա շատ հպարտ է: Երբ մենք վիճում ենք, նա երբեք առաջինը չի սկսում խոսել: Միշտ առաջինը ես եմ հաշտվելու փորձեր անում:Վերջերս նկատեցի, որ նա սկսել է ինձ անհարգալից մոտենալ:
Սկզբում ուշադրություն չէի դարձնում, սակայն շուտով դա սկսեց ինձ բարկացնել:Երկուսս էլ աշխատում ենք: Իմ աշխատավարձն ավելի քիչ է, սակայն ամբողջ աշխատածս ծախսում են տան վրա, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինձ համար ինչ-որ նոր բան գնել:
Արդյունքում որոշեցի պատժել նրան: Ես հայտնեցի ամուսնուս, որ այս պահից սկսած կապրենք տարբեր սենյակներում:Ամուսնալուծվել չէի պատրաստվում, սակայն այսպես էլ չէր կարող շարունակվել:
Այդպես տևեց երկու շաբաթ: Նա ապրում էր ննջասենյակում, ես՝ հյուրասենյակում: Պատրաստում էինք առանձին և ուտում նույնպես առանձին:
Ես այլևս չէի լվանում նրա հագուստը և փորձում էի ընդհանրապես չխոսել նրա հետ:Հանգստյան օրերին գնացի ընկերուհուս հետ զբոսնելու և ինձ նոր հագուստ գնեցի:
Ամեն ինչ շատ լավ էր, բայց ոչ ամուսնուս մոտ: Նա արդեն 5-6 օր միևնույն հագուստով էր գնում աշխատանքի, չէր լվանում իր ափսեները:
Առավոտյան չէր կարողանում լոգանք ընդունել, քանի որ ինքն իր համար նախաճաշ էր պատրաստում:Իսկ ես նայում էի այդ ամենին և հասկանում, որ կինն իր համար կարող է և աշխատել, և ապրել:
Ի վերջո, ամուսինս առաջինը ներողություն խնդրեց: Ես ասացի, որ կմտածեմ:Այժմ նա անճանաչելի է դարձել, ինձ օգնում է տան գործերն անել: Այնպես որ, սիրելի կանայք, դաստիրակեք ձեր ամուսիններին, որ նրանք սովորեն ձեզ գնահատել: