Վերջին տեղեկությունները վառվող Թուրքիայից․ 02․08․2021թ․

Եվրոմիությունը հատուկ նշանակության 2 ինքնաթիռ է ուղարկում Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար։ Մի ինքնաթիռը կտեղափոխվի Իսպանիայից, մյուսը՝ Խորվաթիայից, հայտնել են Բրյուսելում, փոխանցում է DW-ը։ Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։

Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանում թուրքական առողջարանները հայտնվել են կրակի ու ծխի մեջ՝ 13 նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Իշխանությունները կասկածում են, որ հրդեհներն առաջացել են հրկիզումների պատճառով։

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրում է Yeni Şafak թերթը:

Պարբերականը նշում է, որ կազմակերպությունը կապված է նաև Անկարայի կողմից ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ նրա կողմնակիցները գնացել են անտառները հրկիզելու, քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել կրակով: Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, տուժածների թիվը` 864-ի։

Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում:

Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:

Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ՝ հուլիսի 31-ին, հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика