Այսօր երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ուենցել Ավանում՝ Աճառյան փողոցում։ Բախվել են 015 HH 01 համարանիշով ԱԺ պատգամավորներից մեկին սպասարկող Toyota Camry-ն և Opel Astra-ն։ Երկու մեքենաների բախումը եղել է դիմահար, դատելով կանգնած դիրքրից՝ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի։
Նախնական տեղեկությամբ՝ Toyota Camry-ն սպասարկում է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որը մեքենայում չի եղել, ղեկին էլ եղել է նրա վարորդը։
Hraparak.am-ի տեսախցիկը վթարը ֆիքսեց ժամը 22։00-կողմերը, այսինքն՝ ավելի քան երկու ժամ մեքենաները դեռ այդտեղ էին, տեղւում էր նաև ՃՈ աշխատակիցը, նաև էվակուատոր էր ժամանել, և արդեն պատրաստվում էին մեքենաները տեղափոխել վթարի վայրից։
Վթարի պատճառով առաջացել էր թեթև խցանում։