Վիրաբույժ, ով վիրահատել է ինքն իրեն՝ հեռացնելով սեփական․․․

Լեոնիդ Ռոգոզով շարքային բժիշկ էր, ով ավարտել էր Լենինգրադի Բժշկական համալսարանը, ծառայել բանակում, և գործուղվել Անտարկտիդա՝ ԽՍՀՄ –ի ուղարկած գիտնականների առողջությանը հետևելու համար։

1961 թվականի ապրիլ ամսին՝ գտնվելով Անտարկտիդային կայանում, Լեոնիդը հանկարծակի հիվանդանում է՝ թուլության զգացումի և որովային հատվածում սուր ցավերի ախտանիշներով։ Քանի որ մասնագիտությամբ վիրաբույժ էր, Ռոգոզովը առանց դժվարության կարողացել էր հասկանալ, որ իր մոտ կույրաղիքի սուր ցավեր են։ Հսականալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, Ռոգոզովը որոշում է ռիսկի դիմել և ինքնուրույն վիրահատել սեփական կուրաղիքը։

Դա անելու համար նա մանրակրկիտ ծրագիր է կազմում և կայանի 2 աշխատակիցների հրահանգավորում է որպես իրեն օգնական։ Վիրահատությունն անցկացվում է առանց ձեռնոցներ և զրոյական տեսանելությամբ. Ռոգոզովը կույրաղիքը շոշափելով է գտնում։ Իսկ առավել անհավանականն այն է, որ այդ ամեն տեղի է ունենում միայն տեղային ցավազրկմամբ։ Արդյունքում վիրաբույժը փրկում է սեփական կյանքը և կանխում է ներքին արնահոսությունը՝ որը կսկսվեր կույրաղիքի պայթելուն պես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика