Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարություն է տարածել Արցախի և խաղաղապահների հարցով

ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, երկու կողմից տարածքներ են ականազերծվում ինչպես Ադրբեջանի,

այնպես էլ Հայաստանի տարածքում, կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52 հազար մարդ», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, յուրաքանչյուր վեճ գեղեցիկ է խաղաղությամբ և այլն»:

ՌԴ խաղաղապահներն, ինչպես հայտնի է, ականազերծման աշխատանքներ են կատարում Արցախի իրենց «պատասխանատվության գոտում», որը Պուտինը կրկին հայտարարեց որպես Ադրբեջանի տարածք։ Իսկ «Ադրբեջանի տարածքում» խաղաղապահների ներկայության այլընտրանքը պատերազմն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика