Իմ գործը մարդկանց բարեկամական կապը հաստատելու համար գենետիկ ԴՆԹ թեստ անցկացնելն է: Միայն իմանաք ինչպիսի դեպքերի եմ ես ականատես լինում:
Մի անգամ ինձ մոտ եկավ մի տարեց կին և խնդրեց ԴՆԹ թեստ անել իր որդու և մի աղջկա միջև: Որոշեցի պարզել պատճառը:
Այս պատմությունը նրա որդու և մի կնոջ միջև երջանիկ սիրո մասին է: Նրանք միասին շատ բանի միջով են անցել, ապրում էին միասին և շատ լավ հարաբերություններ ունեին միմյանց հետ:
Կինը մինչ ամուսնանալը սպասել էր տղային, երբ նա ծառայում էր բանակում, նրա կողքին էր կյանքի ամեն դժվար իրավիճակում: Բանակից զորացրվելուց հետո նրանք ամուսնացել էին։ Կինը միշտ կատարում էր բոլոր տնային գործերը՝ մաքրում, եփում, թափում․․․
Եվ ահա Ամանորի նախաշեմին կինը հիվանդանում է ջրծաղիկով:
Ամուսինը այդ օրը գնցել էր հրապարակ, քանի որ Նոր տարի էր։ Քանի որ այդ օրը աղջիկը իրեն արդեն որոշ չափով լավ էր զգում, ուստի նա ևս որոշեց մասնակցել հրապարակում տեղի ունեցող տոնակատարությանը։
Բայց հրապարակ հասնելուն պես կինը տեսնում է, որ իր ամուսինը գրկել է մեկ այլ աղջկա: Նա վերադարնում է տուն, հավաքում իրերը և հեռանում։ Նա այլևս չցանկացավ կապ հաստատել ամուսնու հետ և անհետացավ նրա կյանքից:
11 տարի անց սկեսուրը գտել էր նրան սոցցանցերում և տեսել մի աղջկա հետ լուսանկար, ով շատ նման էր իր որդուն, ուստի նա որոշել էր ԴՆԹ թեստ անցկացնել, քանի որ իր հարսը հրաժարվել էր խոստովանել, որ երեխան իր թոռն է։
Ահա այսպիսի պատմություն: Ես չգիտեմ, թե հետագայում ինչպես դասավորվեց նրանց կյանքը, բայց ԴՆԹ հետազոտությունը 99,99% համընկնուն ցույց տվեց․․․