Այսօր ավտոբուս եմ նստում: Դիմացս նստած է մի պապիկ մոտ 80 տարեկան և տատիկ մոտավոր նույն հասակի: Հաջորդ կանգառում մի տատիկել է բարձրանում ավտոբուս:
Հանկարծակի պապիկը գրկում է նրան և նստեցնում իր ծնկներին:
Կողքին նստած տատիկը սկսում է նրան հարվածել պայուսակով և ասում ՝ Անպատկառ, բաց թող նրան անմիջապես: Մնացածը ուշադիր հետևում էին դեպքերի զարգացմանը:
Այն տատիկը, ում գրկել էր պապիկը շրջվում է և ժպտալով ասում ՝
Գրիգոր, ես էլ մտածում էի վաղուց մեռել ես․․․